ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հափշտակել էր օտարերկրացու դրամապանակն ու բռնվել. ոստիկանության բացահայտումը

31.08.2019 14:09 Գողություն

Օգոստոսի 24-ին, ժամը 16-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ օտարերկրյա մի քաղաքացի րոպեներ առաջ Հանրապետության փողոցում նկատել է, որ ուսապարկից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար ու բանկային քարտեր:
Ստացված տեղեկություններն իրացնելով՝ օգոստոսի 29-ին «Ազատության» հրապարակից ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկվեց Արմավիրի մարզի 30-ամյա մի բնակիչ: Նա տվել է խոստովանական բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: