1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Բացահայտվել է սրճարանի դրամարկղի գողության դեպքը

21.03.2020 12:29 Գողություն
Բացահայտվել է սրճարանի դրամարկղի գողության դեպքը

Մարտի 20-ին, ժամը 10.37-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ մարտի 19-ի ժամը 22.30-ից մարտի 20-ի ժամը 10.00-ն Թումանյան փողոցում գործող սրճարանի շքամուտքի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են և գողացել դրամարկղը:
Կենտրոնականի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ արարքը կատարել է Ամիրյան փողոցում ապրող 21-ամյա մի երիտասարդ, որը ժամը 16.30-ին, գողությունը կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն։ Հայտնել է նաև, որ Ամիրյան փողոցում գործող սննդի խանութից օրերս գողացել է համակարգիչ:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: