ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Մայրաքաղաքի կենտրոնում մեքենան անկանոն վարած երիտասարդները ներկայացվել են ոստիկանություն. խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել են քրեական վարույթներ

Մայրաքաղաքի կենտրոնում մեքենան անկանոն վարած երիտասարդները ներկայացվել են ոստիկանություն. խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել են քրեական վարույթներ

Նոյեմբերի 7-ին սոցիալական կայքերից մեկում տեսանյութեր էին տեղադրվել, որոնցում երևում էր, թե «Ռենջ Ռովեր» և «Պորշ» մակնիշի մեքենաներով տարբեր ժամանակահատվածներում, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, անտեսելով երթևեկության մյուս մասնակիցներին, Աբովյան, Թումանյան, Պուշկինի փողոցներում, Մաշտոցի պողոտայում և Հանրապետության հրապարակում երթևեկում են լուսացույցի կարմիր լույսի առկայությամբ, իսկ Պուշկինի փողոցում նաև երթևեկել են հանդիպակաց, Հանրապետության հրապարակում՝ անցնել գորգի վրայով: Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների և Երևանի պարեկների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել է մայրաքաղաքի Կուրղինյան փողոցի բնակիչ 29-ամյա երիտասարդը: Նա Վրացյան փողոցում հայտնաբերվել, խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է քննչական բաժին:
Պարեկները նոյեմբերի 7-ին Հանրապետության հրապարակում ծառայություն իրականացնելիս նկատել են, որ «ԲՄՎ» մակնիշի մեքենայի վարորդը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, խաթարելով բնականոն երթևեկությունը, մեքենան վարում է անկանոն կերպով, կատարում է դրիֆտ: Պարեկները Վազգեն Սարգսյան փողոցում, խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով, «ԲՄՎ»-ի վարորդին՝ Երևանի Դանիել Վարուժան թաղամասի բնակիչ 22-ամյա երիտասարդին ձերբակալել և մեքենայով հանդերձ տեղափոխել են Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին: Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:
Խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել են քրեական վարույթներ: