ՔՈԳՎ ծառայողները հերթական խոշոր բացահայտմամբ այս անգամ հայտնաբերել են 1 կգ 218 գրամ մարիխուանա
Մաքսանենգ ճանապարհով ներկրված թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու վերաբերյալ հերթական օպերատիվ տվյալը Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն իրացրին փետրվարի 13-ին։
Մայրաքաղաքի պարեկների հետ համագործակցելով՝ քրեական ոստիկանները Երևանի Շիրակի և Արարատյան փողոցների խաչմերուկում ձերբակալեցին ու Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին տեղափոխեցին Արարատի մարզի բնակիչ 37-ամյա տղամարդու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մեկ կիլոգրամ 218 գրամ մարիխուանա։
37-ամյա տղամարդը կալանավորվել է։ Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
