ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թմրամոլության դեմ Արմավիրի համայնքային ոստիկանների պայքարի մի քանի դրվագ

Արմավիրի համայնքային ոստիկանները, իրացնելով ստացված տեղեկությունները, այցելել են Ակնալիճ գյուղի մի բնակչի տուն։ 68-ամյա տղամարդը բակում կայանած անսարք ավտոմեքենայի հետնամասից ներկայացրել է չորացրած կանեփանման զանգվածով ապակյա տարա։ Նա հայտնել է, որ կանեփն ինքն է մշակել և թմրանյութ պատրաստել` անձնական օգտագործման համար։
Նույն նպատակով Արմավիրի համայնքային ոստիկաններն այցելել են Մրգաշատ գյուղի 35-ամյա մի բնակչի տուն։ Տղամարդը ներկայացրել է 78 գրամ կանեփանման զանգված՝ հայտնելով, որ թմրանյութն իրենն է՝ անձնական օգտագործման համար։
Արմավիրի համայնքային ոստիկանների հաջորդ բացահայտումը Զարթոնք գյուղում էր։ Ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ 41-ամյա տղամարդը պահում է թմրամիջոցներ։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվել են ավելի քան 1 կգ դեղնականաչավուն, կանեփանման զանգվածներ։
Ըստ նրա` հայտնաբերվածն անձնական օգտագործման համար է, կանեփն էլ ինքն է մշակել ու պատրաստել թմրանյութ։
Բոլոր դեպքերով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: