1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Գեղարքունիքի պարեկների հակաթմրամոլային պայքարից մի քանի դրվագ

Հուլիսի 21-ի առավոտյան Գեղարքունիքի մարզի պարեկները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածաքնով Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ձերբակալել և ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխել 43-ամյա մի տղամարդու։
Անձնական խուզարկության ժամանակ տղամարդն իրավապահներին է ներկայացրել դեղնականաչավուն զանգված և մոխրացած հետքերով երկու կաթուցիչ։
Նույն օրը Գեղարքունիքի պարեկները Սևանի թերակղզում ձերբակալել և, իր «Մերսեդեսով» հանդերձ, Սևանի բաժին են տեղափոխել 28-ամյա մի երիտասարդի։
Անձնական խուզարկության ընթացքում երիտասարդը ներկայացրել է դեղնականաչավուն զանգվածով փաթեթներ և կաթուցիչ։
Երկու ժամ անց պարեկները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և, իր «Սմարտ» մակնիշի մեքենայով հանդերձ, Սևանի բաժին են տեղափոխել 37-ամյա մի տղամարդու։
Բաժնում տղամարդը ոստիկաններին է ներկայացրել դեղնականաչավուն զանգվածով 2 փաթեթ և կաթուցիչներ։
Հուլիսի 21-ի երեկոյան Երևան-Սևան-Իջևան ճանապարհին Գեղարքունիքի պարեկները ձերբակալել և Սևանի բաժին են տեղափոխել 18-ամյա մի երիտասարդի։ Նրա մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով 2 փաթեթ։
Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։ Հանգամանքերը պարզվում են։