ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Սահման և երկիր պահող ոստիկաններ. այստեղ հողը սրբացել է մեր քաջարի մարտիկների արյամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սահման և երկիր պահող ոստիկաններ. այստեղ հողը սրբացել է մեր քաջարի մարտիկների արյամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սահմանին հոգեբանությունը քիչ այլ է: Լինի պատերազմ, զինադադար, թե պարտադրած խաղաղություն` սահմանին բոլորն էլ, իրենց մասնագիտությունից զատ, նաեւ զինվոր են: Ճամբարակի զինվոր-ոստիկաններն այսօր էլ ապրում են նույն հոգեբանությամբ, որով պահեցին սահմանը պատերազմի տարիներին:
Հայաստանի հյուսիսարեւելյան սահմանում ենք. վերեւում դիրքերն են, իսկ սահմանի այն կողմից ժամանակ առ ժամանակ կրակոցներ են հնչում...
Սահմանամերձ այս տարածքում՝ դարավերջյան մեր հերոսամարտի վկա հողում, անսովոր ուժեղ ես զգում: Ուժեղ ու հպարտ:
Մեր ուղեկիցները 90-ականներին Կրասնոսելսկի շրջանի ներքին գործերի բաժնի, այսօր՝ Ճամբարակի ոստիկանության նախկին ու ներկա աշխատակիցներն են: Մարդիկ, որ պահեցին սահմանը, ինչպես իրենք են ասում՝ մեր հայրենիքի հյուսիսարեւելյան դարպասը: Երկի՛րը պահեցին:
Այստեղ ամեն մի թիզ հողի համար մարտեր են գնացել, այս տարածքը՝ մի կողմից՝ Վահան գյուղով, մյուս կողմից՝ լեռներով շրջափակված, կյանքի ու մահվան, հերոսացման բազում պահերի վկա է եղել, այստեղ հողը սրբացել է մեր քաջարի մարտիկների արյամբ...
Կրասնոսելսկի շրջանի ներքին գործերի բաժնի ողջ անձնակազմն էր սահման պահում, իսկ հետո 15-17 հոգանոց ջոկատ կազմեցին, որի թիվ մեկ խնդիրը մարտական գործողություններին մասնակցելն էր...
Ռոբերտ Մարտիրոսյան, Գրիգոր Դալլաքյան, Նորիկ Ապրեսյան, Արամ Բրուտյան, Սարգիս Կիրակոսյան, Գուրգեն Բալայան, Գրիգոր Արամյան, Կամո Ավետիսյան, Հակոբ Հովհաննիսյան, Լյովա Հայրապետյան, Հենրիկ Սարիբեկյան, Ատոմ Կիրակոսյան, Սամվել Խաչատրյան....
Իրենց մասին լռելով, փոխարենը՝ ընկերոջը հերոսացնելով՝ պատմում են, հիշում...«էն ժամանակ հեռախոս չկար: Գնդացրով էինք տանը քնում: Որ կրակոց էր լինում, վազում էինք սահման... Չորս կիլոմետր էր հեռու»,- ասում է Արամ Բրուտյանը:
Այստեղ հուշաքար կա, որ 2007-ին են դրել. զոհված տղաների անուններն են հավերժացրել...
Հերոսական օրերի հիշողությունները պահող յուրօրինակ հուշարձան է նաեւ այրված տանկը: Մեր տանկն է՝ թշնամու կողմից խոցված: Հերոս տանկ է՝՝ ասում են:
«Էս մի տանկը նրանց հինգ տանկին պահում էր: Բայց շատ ուժեղ էին դրանք էն ժամանակ, ամեն զենք էլ ունեին: Մեր տանկը խփեցին, բայց փառք Աստծո, տանկիստը, մյուսները չզոհվեցին»,- ասում է Գրիգոր Դալլաքյանը:
Հետո մեկ առ մեկ հիշում են՝ ով երբ վիրավորվեց, հիշում են իրենց առաջին զոհին՝ Գրիգոր Ճաղարյանին...
Նաեւ վիրավորներ ունեցան՝ հերթապահ մասի միլիցիոներ Նորիկ Ապրեսյանը, քրեական հետախուզության պետ Ատոմ Կիրակոսյանը, պահպանության բաժնի պետ Գրիգոր Արամյանը...
1992 թվականի օգոստոսի վերջերն էր. թշնամին օժանդակ ուժերով համալրված՝ կարողացավ գրավել բարձունքը ու կրակ էր տեղում սահմանի ողջ երկայնքով, Վահան գյուղի ուղղությամբ...
Գրիգոր Դալլաքյանը այն ժամանակ Կրասնոսելսկի շրջանի ներքին գործերի բաժնի ավագ օպերլիազորն էր: «Ծանր մարտեր գնացին,- պատմում է նա: - Զոհեր տվինք, բայց երկու օր հետո Գուրգեն Դալիբալթայանի եւ Յուրի Խաչատուրովի գլխավորությամբ օպերացիա կազմակերպվեց: Ներքին գործերի բաժնի տղաներով «Աղասի աղբյուր» կոչվող տարածքով սկսեցինք առաջանալ: Ամեն տեղ գնդացրի կետեր էին դրել դրանք: Դե, մոջահեդները քերծերում կռված էին, բայց մեր բախտից մառախուղ էր»:
Ծանր մարտեր շատ էին տեսել, բայց օգոստոսի 31-ինը բախտորոշ էր. այդ օրը բարձունքը հետ վերցրին...
Արամ Բրուտյանն այն ժամանակ Կրասնոսելսկի ներքին գործերի բաժնի հերթապահ մասում էր ծառայում. «Մենք որ տեղացի էինք, մեր տարածքի ամեն մի թուփ, քար մենք լավ գիտեինք, ու մառախուղը եթե թշնամուն խանգարում էր, ապա մեզ, ընդհակառակը օգնում էր:
Գրագետ օպերացիա էր. անկնկալի բերինք թշնամուն: Մեկ¬երկու մետրի մարտ էր գնում... Հակառակորդը, դիակներ թողնելով, փախավ: Բոլորս էլ դուխով էինք: Ազգային ոգի կար, մեր հողի, մեր տան համար էինք կռվում: Այդպիսի բան չկար, որ մեկը վիրավորվեր, խփվեր՝ ընկերը թողներ: Մի կարեւոր հանգամանք էլ կար՝ մեզ չէին պարտադրել, կամավոր էինք գնացել»:
Գուրգեն Բալայանը, որ հիմա սահմանամերձ Վահան գյուղի գյուղապետն է, մինչեւ 2012 թվականը ծառայել է ոստիկանությունում. «Մենք գիտակցում էինք մեր վրա դրված խնդրի կարեւորությունը: Եթե թշնամին գրավեր այս բարձունքը, ապա մինչեւ Սեւան նրան կանգնեցնելը դժվար կլիներ: Բանակ չունեինք, ուրեմն պատասխանատվությունը մեր՝ ներքին գործերի բաժնի տղաների վրա էր»,- ասում է նա:
«Մենք հիմա էլ մարտական ենք տրամադրված. թող փորձեն ոտնձգություն կատարել: Մենք մեր սահմաններն ամուր պահել ու պահելու ենք: Ու եթե հարկ լինի, մեզ հետ նաեւ երիտասարդ սերունդը պատրաստ է կրկնել ավագների՝ իրենց հայրերի սխրանքը»,- ասում է ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Պարգեւ Խաչիկյանը:
Իսկ Նորիկ Ապրեսյանը, ում մասին ընկերներն ասում են, որ այնքան ճարպիկ էր, որ թշնամին չէր կարող հետեւել նրա շարժին, հավաստիացնում է, որ ոչ միայն ինքը, այլեւ ոստիկանությունում իր գործը շարունակող որդին պատրաստ են հարկ եղած դեպքում սահման պահող զինվոր դառնալ...
«Մենք մեր տունն ենք պահել, մեր հողը, դա մեր պարտքն է միշտ»,- ասում է Սարգիս Կիրակոսյանը: Նա այն տարիներին Կրասնոսելսկի շրջանի ներքին գործերի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալն էր: Նրա եւ այն ժամանակվա բաժնի պետ Ռոբերտ Մարտիրոսյանի մասին տղաներն ասում են՝ որպես հրամանատարներ իրենց օրինակով ոգեւորում, գոտեպնդում էին մեզ եւ առաջնորդում մարտական բոլոր գործողությունների ժամանակ:
Հետո հպարտությամբ անդրադառնում են 1993-ի մեկ այլ հիշողության: Մարտական ծառայության էին, երբ նրանց է այցելում այն ժամանակ Սեւանի տարածքային ներքին գործերի վարչության պետ Վլադիմիր Գասպարյանը: Գովեստի ու շնորհակալության խոսքեր է ասում ու նվիրում «Մաքսիմ» գնդացիր...
Հիմա այդ գնդացիրը, որպես մարտական օրերի վկա, որպես հերոսական օրերի հիշողություն, պահվում է ոստիկանության Ճամբարակի բաժնում...
Հրաժեշտ ենք տալիս ոստիկանության սահմանապահ բաժնի ծառայողներին. նրանք անցել են բոլոր փորձություններով, պատերազմ ու ընկերոջ կորստի ցավ են տեսել՝ վերստին փաստելով, որ մեր ժողովուրդը ամենածանր փորձություններից պատվով դուրս գալու դարավոր փորձ ունի...

Հասմիկ ՊՈԴՈՍՅԱՆ