Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել
11.09.2015 12:08
Հետախուզվողի հայտնաբերում
Սեպտեմբերի 10-ին, ժամը 09.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Ա. Խաչատրյան փողոցի 8 շենքից Երևան քաղաքի վարչություն բերման են ենթարկել 1986 թ. ծնված Հրանտ Վ.-ին, ով հունիսի 20-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: