Հետախուզվում էր սպանության և մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով

Համայնքային ոստիկանության Տաշիրի բաժնի և Գոգավանի Սահմանապահ վերահսկողության ջոկատի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 10-ին Գոգավանի սահմանային անցակետում հայտնաբերվել և Տաշիրի բաժին է ներկայացվել 32-ամյա մի օտարերկրացի, որը 2024 թվականի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության և մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: