47-ամյա տղամարդը տանը թմրամիջոց էր պահում և օգտագործում. Արարատի մարզի ոստիկանները բացահայտեցին դեպքը
Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Նոր Խարբերդ գյուղի 47-ամյա բնակիչը տանը պահում է կանեփից պատրաստված զանգված։
Համայնքային ոստիկաններն ու Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողներն այցելել են նշված հասցե: Տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի բույս, իսկ 47-ամյա տանտերը իրավապահներին է ներկայացրել կանեփի բույսից պատրաստված 7,5 գրամ զանգված:
Նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
