24-ամյա երիտասարդը հետախուզվում էր երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները խախտելու համար
Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 14-ին Վանաձոր քաղաքի Տարոն-2 թաղամասի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և վարչություն է տեղափոխվել 24-ամյա մի երիտասարդ, որը հետախուզվում էր ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները խախտելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
