Հանգստյան գոտում գողություն կատարած տղամարդը ձերբակալվել է․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը

Հուլիսի 22-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ հանգստյան գոտիներից մեկում իր պայուսակից փող են գողացել։
Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ նշված գողությունը կատարել է Նոր Հաճն քաղաքի բնակիչ 37-ամյա տղամարդը: Նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։
Ձերբակալվածը հայտնել է, որ գողոնը թաքցրել է ավտոմեքենայում։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: