ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մարմնական վնասվածքներ պատճառած երիտասարդը ձերբակալվել է

Մարմնական վնասվածքներ պատճառած երիտասարդը ձերբակալվել է

Դեկտեմբերի 17-ին, ժամը 23.10-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխել 42-ամյա կնոջ:
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 22.30-ի սահմաններում Այվազովսկու փողոցի հասցեներից մեկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 42-ամյա կնոջը կտող-ծակող առարկայով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել 22-ամյա որդին: Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Էրեբունու քննչական բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: