1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Սպանություն Ձորաղբյուրում. ոստիկանության ծառայողները հանցագործությունը բացահայտեցին թարմ հետքերով

09.08.2021 16:46 Սպանություն

Օգոստոսի 6-ին հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում ստացվեց, որ Ձորաղբյուր գյուղի Ամառանոցային 4-րդ փողոցի առանձնատներից մեկում մարդ է մահացել: Ահազանգով նախ դեպքի վայր մեկնեցին ոստիկանության Կոտայքի բաժնի և Գառնիի բաժանմունքի օպերատիվ խմբերը, ապա ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողներ, այդ թվում՝ քրեական ոստիկանության գլխավոր վարչության։ 48-ամյա տանտիրոջ մարմնին ծակած-կտրած վերքեր կային. նա դանակի մի քանի հարված էր ստացել։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ տղամարդու հետ առանձնատանը եղել էր նրա 16-ամյա որդին։ Նրանց միջև տհաճ խոսակցություն էր սկսվել, ինչից հետո պատանին դանակահարել էր հորն ու հեռացել առանձնատնից։ Լուսադեմին առանձնատուն էր գնացել տանտիրոջ ընկերը ու տեսել, որ նա սպանված է և ահազանգել էր շտապօգնություն։
Կոտայքի ոստիկանները կարճ ժամանակում ճշտեցին 16-ամյա տղայի գտնվելու վայրը և նրան Երևանի Մոսկովյան փողոցում հայտնաբերելուց հետո բերման ենթարկեցին:
Պատանին ոստիկանությունից ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին, խոստովանական ցուցմունք տվել ու ձերբակալվել: Կատարվել է քննչական փորձարարություն, որի ընթացքում ձերբակալվածը իրավապահներին է ներկայացրել հանցագործության գործիք դանակը, որը թաքցրել էր հողամասում։ Նախաքննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: