ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Նոր Հաճնի ոստիկանները որսագողության դեպք են բացահայտել

Օգոստոսի 6-ին, ժամը 18-ի սահմաններում, ոստիկանության Նոր Հաճընի բաժանմունքի ծառայողները, Կոտայքի մարզի բնապահպանության աշխատակիցների հետ, Նոր Գեղի համայնքում, Հրազդան գետի ափից, ձկնորսության պարագաներով ու ձկներով հանդերձ, ապօրինի որս կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին Քարաշամբ գյուղի 55-ամյա մի բնակչի:
Բաժանմունքում նա ոստիկաններին ներկայացրեց 157 կողակ, 39 բեղլու, ձկնորսական ցանց, 60 ամպեր հզորությամբ էլեկտրական մարտկոց, էլեկտրական փոխանցիչ՝ սև և կարմիր մալուխներով:
Ըստ 55-ամյա տղամարդու` դրանք պատկանում է իրեն, ձկներն ինքն է որսացել` հոսանքահարման եղանակով:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: