Որսորդական երկու հրացան՝ կամավոր
22.08.2017 11:38
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ենթակա բաժինների ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, օգոստոսի 21-ին, ժամը 13.20-ին, 1988 թ. ծնված Հայկ Ս.-ն կամովին հանձնել է «ՏՕԶ-ԲՄ» տիպի, 16 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող, որսորդական հրացան:
***
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, օգոստոսի 21-ին, ժամը 18.10-ին, 1993 թ. ծնված Կարեն Գ.-ն կամովին հանձնել է երկփողանի 16 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացան:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: