ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՀՀ ոստիկանություն-ԵԱՀԿ համագործակցությունը շարունակվում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

ՀՀ ոստիկանություն-ԵԱՀԿ համագործակցությունը շարունակվում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սեպտեմբերի 5-ին ոստիկանության կրթահամալիրն ընդունել էր  բարձրաստիճան հյուրերի` ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ  Սորոկինին, ռազմաքաղաքական հարցերով պատասխանատու Լիլիան Շալառուին, ոստիկանության գծով փորձագետ Ուլֆ Ջոնսոնին, ՀՀ  ոստիկանության շտաբի պետ,  ոստիկանության գեներալ-մայոր  Վարդան Եղիազարյանին:
Առիթը հիշարժան էր. կրթահամալիրի մարզադահլիճները կահավորվեցին մարզագույքով:  Նվիրատվությունը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից էր: 
Ոստիկանության կրթահամալիրի նյութատեխնիկական  հագեցվածության խնդիրը միշտ էլ  ոստիկանության  ղեկավարության ուշադրության կենտրոնում է, իսկ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ սերտ համագործակցությամբ այն վաղուց  գործնական բնույթ է կրում:    
Անդրադառնալով ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի  հետ գործընկեությանը` ոստիկանության շտաբի պետ  Վարդան Եղիազարյանը  նշեց, որ բարեփոխումների փուլ թեւակոխելուց հետո Հայաստանի ոստիկանությունը մշտապես  զգացել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից ցուցաբերվող իրական աջակցությունն ու օժանդակությունը: 
Շնորհակալություն հայտնելով այս նախաձեռնության համար` կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը ներկայացրեց այն ծավալուն միջոցառումները, որոնք ուղղված են կրթահամալիրում ժամանակակից մեթոդների ներդրմանն ու  կրթության որակի  բարձրացմանը: Իսկ հագեցած  մարզադահլիճներում այսուհետ  իրենց  մարտական ու ֆիզիկական պատրաստականությունը կկատարելագործեն ապագա  ոստիկանները: