1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Էրեբունու և Մալաթիայի ոստիկանները բացահայտեցին մարտկոցների գողությունը՝ հայտնաբերելով գողոնը

26.02.2020 16:53 Գողություն

Փետրվարի 25-ի վաղ առավոտյան ոստիկանության Մալաթիայի բաժնում գողության վերաբերյալ երկու ահազանգ ստացվեց։ Տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել էին Մելիքյան փողոցում կայանված մի բեռնատարի էլեկտրական մարտկոցները։ Մյուս դեպքում ևս գողոնը էլեկտրական մարտկոց էր։ Այս անգամ թիրախը Անդրանիկի փողոցում կայանված «Վոլգա» էր։ Մալաթիայի քրեական հետախույզների բացահայտման միջոցառումներին միացան Էրեբունու բաժնի գործընկերները։ Համատեղ աշխատանքի արդյունքում ժամեր անց գողության դեպքերը բացահայտվեցին։ Կասկածանքով բերման ենթարկված 40-ամյա տղամարդը, որը Երևանի բնակիչ է, տվեց խոստովանական բացատրություն։ Ոստիկանության ծառայողների օպերատիվ գործողությունների արդյունքում հայտնաբերվեցին նաև գողացված էլեկտրական մարտկոցները։ Տուժողներից հաղորդում է ընդունվել։ Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։  

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: