ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ժամը 13-ի դրությամբ ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 506 հաղորդում

03.04.2017 13:27 Ընտրություններ
Ժամը 13-ի դրությամբ  ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 506 հաղորդում

ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրը և հետընտրական ժամանակահատվածում, ապրիլի 3-ի ժամը 13.00-ի դրությամբ , ՀՀ ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների  վերաբերյալ  506 հաղորդում, որոնցից  129-ը ուղարկվել է նախաքննության, 83-ը՝ ստուգմամբ չի հիմնավորվել, 2-ը ուղարկվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն, 157-ը գտնվում է նյութերի նախապատրաստման, 135-ը՝ ստուգման փուլում, որոնց ընթացքի վերաբերյալ  լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի:
Հաղորդումներից  155-ը՝ Երևանում, 27-ը՝ Կոտայքի. 41-ը՝ Լոռու,  53-ը՝ Շիրակի, 41-ը՝ Արմավիրի, 31-ը՝ Արագածոտնի, 33-ը՝ Տավուշի, 41-ը՝ Արարատի, 23-ը՝ Սյունիքի, 31-ը՝ Գեղարքունիքի, 30-ը՝ Վայոց ձորի մարզերում: