ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները մեթամֆետամինի ապօրինի շրջանառության դեպք են բացահայտել

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացել էին հերթական օպերատիվ տեղեկությունը: Տվյալն իրացնելու նպատակով նրանք համագործակցեցին Շենգավիթի ոստիկանների հետ: Փետրվարի 4-ին մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայից ոստիկանության Շենգավիթի բաժին բերման ենթարկվեց չորս տղամարդ, երեքը՝ Սևան քաղաքի, մեկը` Երևանի բնակիչ: 33-ամյա սևանցու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց ապակե խողովակ` մոխրացած հետքերով, նաև պոլիէթիլենային տոպրակով մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման զանգված` մոտ հինգ գրամ: Մոխրացած հետքերով դեղահաբի մի սրվակ էլ հայտնաբերվեց 27-ամյա սևանցու խուզարկությամբ:
33-ամյա տղամարդը, որի խուզարկությամբ հայտնաբերվել էր մեթամֆետամինի նմանվող զանգվածը, ձերբակալվել է:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննութուն, հանգամանքները պարզվում են:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: