ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողությունից րոպեներ անց տղամարդը բերման ենթարկվեց ոստիկանություն․ գողոնը հայտնաբերվել է

10.07.2020 18:41 Գողություն

Հուլիսի 6-ի լուսադեմին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Բագրատունյաց պողոտայից Շենգավիթի բաժին բերման ենթարկեցին 35-ամյա մի տղամարդու, կասկածանքը՝ գողություն։ Արարատ քաղաքի բնակչի մոտ պայուսակ կար, որն, ինչպես պարզվեց, գողացել էր բերման ենթարկվելուց րոպեներ առաջ։ Գողոնը վերցվել է։ Տուժողից հաղորդում է ընդունվել։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: