ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ոստիկանները հայտնաբերեցին զբոսաշրջիկի բջջայինն ու դրամապանակը գողացած անձին ու գողոնը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

05.09.2019 19:06 Գողություն

Սեպտեմբերի 2-ին մի զբոսաշրջիկ կին դիմեց ոստիկանության Կենտրոնական բաժին։ Նա Թումանյան փողոցում նկատել էր, որ բջջայինն ու դրամապանակը, որի մեջ փաստաթղթեր էին եղել, պայուսակում չեն։ Տուժողից հաղորդում ընդունվեց։ Հանցագործության բացահայտմանը միացան ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները։ Շուտով նրանք օպերատիվ տվյալներ ստացան գրպանահատությունը կատարելու մեջ կասկածվողի ինքնության վերաբերյալ։ Դեպքից երկու օր անց 30-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց։ Նա տվել է խոստովանական բացատրություն։ Գողոնը հայտնաբերվել ու վերադարձվել է զբոսաշրջիկ կնոջը։ Հանգամանքները պարզվում են։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: