1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Երդման արարողություն ոստիկանության կրթահամալիրում /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Հունվարի 22-ին ոստիկանության կրթահամալիրի շարային հրապարակում ուսումնական կենտրոնի 36 սովորողներ հուզումով սպասում էին ոստիկանության ծառայողի երդման արարողությանը: Եռամսյա ուսուցման դասընթացն ավարտելուց հետո նրանք անցնելու են ծառայության ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններում:
Կրթահամալիրի պետն ընդունեց ծառայության գծով տեղակալի զեկույցը...
Միջոցառման մեկնարկը տրված էր:
Այսօր, առավել քան երբևէ, քաղաքացին պահանջում է, որ իրեն արհեստավարժ և արդյունավետ ոստիկանական ծառայություն մատուցվի, ինչին լիարժեք կարելի է հասնել կիրթ ու պատրաստված ոստիկաններ ունենալով: Կրթահամալիրը հենց այս առաքելությունն է իրականացնում: Նրանք հաջողությամբ հանձնել են ընդունելության քննությունները. առջևում ուսումնական գործընթացն է:
Երդման արարողությունն անչափ կարևոր է, ասես, ուրույն մկրտություն լինի: Երդվում են ամուր պահել հայոց պետականությունը` հավատարիմ լինելով սահմանադրական կարգին, անվերապահորեն ղեկավարվել օրենքներով, պաշտպանել հայրենիքը, պահպանել պետական ու ծառայողական գաղտնիքը: Եվ, որ ամենակարևորն է, այդ ամենն իրականացնել արդար ու անկողմնկալ, ազնիվ և բարեխիղճ:
Երդման արարողությունից հետո ուսումնական կենտրոնի սաներին շնորհավորանքի խոսք հղեց կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանը: Այնուհետև թմբուկների ձայնով ազդարարվեց հանդիսավոր երթը: Շարային քայլն ու կեցվածքն ինքնին փաստում էին, որ նրանք պատրաստ են անցնել ոստիկանի պատասխանատու և պատվախնդիր ուղին:
Երեկվա երազանքն այսօր արդեն իրականություն էր:
Ուսումնական հաջողություններ մաղթենք նրանց:
Բարի երթ` դեպի ոստիկանական մեծ ընտանիք: