ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Էրեբունու քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալն իրացրին հունվարի 29-ին: Ժամը 14.30-ին Խաղաղ Դոնի փողոցից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման ենթարկեցին նույն փողոցի երկու բնակչի՝ «Տոյոտա» մակնիշի մեքենայով հանդերձ: Մեքենայի սրահից հայտնաբերվեցին մոխրացած հետքերով կաթուցիչ և մարիխուանայի զանգված: Նույն զանգվածից և մոխրացած հետքերով մի կաթուցիչ էլ հայտնաբերվեցին 43-ամյա տղամարդու խուզարկությամբ:
Նրանք հայտնել են, որ թմրանյութն իրենցն է` անձնական օգտագործման համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: