ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները բացահայտել են դանակահարության դեպքը

Հունիսի 29-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հիվանդանոցից հայտնել էին, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 32-ամյա մի տղամարդ:
Էրեբունու և Կենտրոնականի քրեական հետախույզների ձեռնարկած համատեղ օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունիսի 29-ին, ժամը 17.20-ի սահմաններում, Խաղաղ Դոնի 13 հասցեի մոտ վիճաբանության ժամանակ տղամարդուն դանակով հարվածել է 20-ամյա մի երիտասարդ, որը բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 2-ին, ժամը 13.00-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նա ձերբակալվել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: