ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները հայտնաբերեցին մարմնական վնասվածքներ պատճառած անձին

Հունիսի 6-ին բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ ստացվեց, որ գանգուղեղային տրավմայով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 50-55 տարեկան մի տղամարդ։
Հիվանդանոց մեկնած ոստիկանության օպերատիվ խմբին տղամարդն ի վիճակի չէր բացատրությունն տալու։
Նշանակվեցին փորձաքննություններ, և ոստիկանության էրեբունու բաժնի ծառայողները սկսեցին տեղի ունեցածի բացահայտման աշխատանքը։
Ճշտվեց հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը։ Որոշ ժամանակ անց պարզ դարձավ, որ տղամարդը վնասվածքները ստացել է Սարի թաղի տներից մեկում վիճաբանության ընթացքում։ ճշտվեց նաև վիճաբանության մյուս մասնակցի ինքնությունը՝ Սարի թաղի 61-ամյա բնակիչ։
Նա նույն օրը, մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին, տվեց խոստովանական բացատրություն և ձերբակալվեց։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։
Քննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: