ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Էրեբունու ոստիկանների արագ արձագանքման շնորհիվ կանխվեց գողությունը. բերման ենթարկվածը նաև հետախուզվող էր

18.04.2020 11:59 Գողություն
Էրեբունու ոստիկանների արագ արձագանքման շնորհիվ կանխվեց գողությունը. բերման ենթարկվածը նաև հետախուզվող էր

Ապրիլի 17-ին, ժամը 05.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում «Իզի Փեյ» ՍՊԸ հերթապահից հաղորդում է ստացվել, որ Էրեբունու փողոցի վճարային տերմինալի կապը կորել է:
Հաղորդումն անմիջապես փոխանցվել է ոստիկանության Էրեբունու բաժին։ Մեկնած ոստիկանության ծառայողները, գողության փորձ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 38-ամյա մի տղամարդու։ Պարզվել է, որ ժամը 05.35-ին վճարային տերմինալից տղամարդը փորձել է գողություն անել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում՝ ոստիկանների արագ արձագանքման շնորհիվ, հանցագործությունն ավարտին չի հասցրել և բռնվել է։
Պարզվել է, որ բերման ենթարկվածը 2019 թ. մայիսի 8-ից ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի (Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
Գողության փորձի փաստով նախապատրաստված նյութերի հետ միասին տղամարդը ներկայացվել է ոստիկանության Սևանի բաժին։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: