1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանության ծառայողները կրկին հայտնաբերել են ապօրինի ինքնաձիգ ու զինամթերք

Փետրվարի 24-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ ճանապարհով տեղեկություններ էին ստացել, որ Խաղաղ Դոնի փողոցի բնակիչներից մեկը ավտոտնակում ապօրինի զենք-զինամթերք է պահում։ Հիշյալ ստորաբաժանման և Էրեբունու բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, 36-ամյա տղամարդու ավտոտնակում հայտնաբերեցին գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի փամփշտատուփեր՝ լիցքավորված 5․45 մմ տրամաչափի՝ 45 և 7․62 մմ տրամաչափի 40 փամփուշտով։ Տղամարդը ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Քննության շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ զենք-զինամթերքի ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: