ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Էրեբունու ոստիկանները բացահայտեցին բժշկական կենտրոնում կատարված գողությունը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

16.07.2019 19:05 Գողություն

Հուլիսի 9-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում գողության դեպք արձանագրվեց։ Մի տղամարդ մտել էր հիվանդանոց աշխատակիցներից մեկի աշխատասենյակ ու հափշտակել նրա բջջային հեռախոսը՝ պատճառելով շուրջ 400․000 դրամի վնաս։ Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողի ինքնությունը։ Բացատրական աշխատանքի շնորհիվ Երևանի բնակիչ 31-ամյա տղամարդը հուլիսի 14-ին ներկայացավ ոստիկանության Էրեբունու բաժին ու տեց խոստովանական բացատրություն։
Գողոնը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են, դեպքի հանգամանքներն էլ՝ քննությամբ պարզվում։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: