ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Էրեբունու բաժին բերման ենթարկվածի խուզարկությամբ ատրճանակ է հայտնաբերվել․ տղամարդը ձերբակալված է

Մարտի 25-ին ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ու Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների հետ,  ապօրինի զենք պահելու և կրելու դեպք բացահայտեցին։ Օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ժամը 18.15-ի սահմաններում  ոստիկանության Էրեբունու բաժին բերման ենթարկվեց Սարի թաղ բնակիչ, 33-ամյա տղամարդ։ Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվեցին ատրճանակ, պահեստատուփեր ու 23 փամփուշտ։ Հայտնաբերված ապօրինի զենք-զինամթերքը առգրավվեց ու փաթեթավորվեց։ Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Բերման ենթարկված տղամարդը ձերբակալվել է։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: