ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

«Երկխոսության վրա հիմնված ոստիկանական գործունեություն» թեմայով քննարկում Երևանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոյեմբերի 14-ին Երևանում տեղի ունեցավ «Երկխոսության վրա հիմնված ոստիկանական գործունեություն» թեմայով քննարկում, որը կազմակերպել էր ԵԱՀԿ անդրազգային սպառնալիքների դեպարտամենտի ոստիկանության ռազմավարական հարցերով զբաղվող ստորաբաժանումը։ Մասնակցում էին ոստիկանության բարձրաստիճան ծառայողներ ու ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի հինգ անդամ, ինչպես և ՀՀ Կառավարության, Հայաստանում Եվրոպական միության ու Շվեդիայի դեսպանության ներկայացուցիչներ։
Բացման խոսքով հանդես եկած ոստիկանության ծառայողները կարևորեցին ԵԱՀԿ-ի և Եվրոպական միության ու ոստիկանության միջև ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը՝ հատկապես համայնքային ոստիկանության կայացման գործում։
Քննարկման գլխավոր առարկան երկխոսության վարման միջազգային ճանաչում գտած շվեդական ձևաչափն էր։ Թեման մանրամասնեցին արտերկրից հրավիրված փորձագետները, որոնք ներկայացրին նաև իրենց երկրներում հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման ուղղությամբ իրականացված աշխատանքը։
Քննարկումն անցավ կառուցողական մթնոլորտում։