ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները թմրանյութ են հայտնաբերել

Փետրվարի 15-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչություն ՔՀԲ գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Արարատյան փողոցի 33-ամյա մի բնակիչ ապօրինի թմրանյութ է պահում և օգտագործում:
Նույն օրը քրեական հետախույզները կասկածվողին հայտնաբերեցին Հրազդանի կիրճում ու բերման ենթարկեցին ոստիկանության Մաշտոցի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված, նմանատիպ զանգվածով տարա և մոխրացած հետքերով երկու կաթուցիչ ՝ ընդհանուր 26 գրամից ավելի։
Նշանակվել են փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: