1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Վալերիյ Օսիպյանը խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ղեկավար կազմի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

01.07.2019 17:00 Պաշտոնական

Հունիսի 29-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժամնումների ղեկավար կազմի հետ։
Վալերիյ Օսիպյանը նախ անդրադարձավ մայրաքաղաքում գիշերային ժամերին իրականացվող ուժեղացված ծառայություններին, շեշտեց, որ հպարտանում է բարեխիղճ ծառայողներով:
Ոստիկանության պետը խոսեց նախկինում տրված ցուցումների ու հանձնարարականների, դրանց կատարման ընթացքի, թերությունների ու բացթողումների մասին: Ընդգծեց, որ հասարակական կարգը խախտող քաղքացիների, կարգազանց վարորդների նկատմամբ անհրաժեշտ է լինել խիստ և սկզբունքային. «Օրենքի առաջ հավասար են բոլորը, անկախ պաշտոնից, դիրքից, մեքենայի մակնիշից ու համարանիշից, հարկավոր է ծառայել համարձակ: Անհրաժեշտության դեպքում օրենքը թույլ է տալիս նաև ֆիզիկական ուժ գործադրել, սակայն ֆիզիկական ուժի կիրառումը պետք է տարբերել բռնությունից: Իսկ կաշկանդված ոստիկանները, որոնք իրենց անգործությամբ կասկածի տակ կդնեն ոստիկանի պատիվն ու արժանապատվությունը, համակարգում տեղ չեն ունենա:»,-ասաց Վալերիյ Օսիպյանը:
Անդրադառնալով ծառայության արդյունավետության հետագա բարձրացման խնդրին` ոստիկանության պետը նշեց, որ դրա հիմքում պետք է դրվի աշխատանքային ու կատարողական կարգապահության հետևողական բարելավումը, խստապահանջ մոտեցումը կադրերի ընտրությանն ու գործառնությանը, և որ անչափ կարևոր է` անհանդուրժողականություն է պետք ցուցաբերել կոռուպցիոն ցանկացած երևույթի նկատմամբ: Հատկապես այս խնդրում, ընդգծեց ոստիկանության պետը, պետք է բացառվի որևէ ներողամտություն:
Վալերիյ Օսիպյանը բացահայտումների արդյունավետության բարձրացման համատեքստում խոսեց նախկինում կատարված հանցագործությունների բացահայտմանն ուղղված աշխատանքների ակտիվացման կարևորության, նաև կանխարգելիչ միջոցառումների մասին:
Ոստիկանության պետը նկատեց, որ լիարժեք ու բարձրորակ ծառայությունը պետք է ամենօրյա լինի:
Քննարկվեցին ոստիկանության ստորաբաժանումների ծառայության հետ կապված այլ հարցեր ևս:
Խորհրդակցության ավարտին Վալերիյ Օիպյանը կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ տվեց մասնակիցներին: