ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հանդիպում ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հանդիպում ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Մայիսի 13-ին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանն ընդունեց Մոլդովայի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ Օլեգ Բաբինի գլխավորած պատվիրակությունը:
Ողջունելով հյուրերին՝ Հունան Պողոսյանը նշեց, որ ընդգրկուն է երկու գերատեսչությունների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակը և հավաստեց գործնական քննարկման՝ հայկական կողմի պատրաստակամությունը:
Օլեգ Բաբինը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և ընդգծեց իրավապահ կառույցների փոխհամագործակցության խորացման անհրաժեշտությունը, քանի որ հանցավորությունը ազգություն չունի և սահմաններ չի ճանաչում:
Քննարկվեցին երկու երկրների ոստիկանական կառույցների գործակցությունը և Մոլդովայի Հանրապետության ներքին գործերի նախարարության համակարգում իրականացվող բարեփոխումները:
Հունան Պողոսյանն ընդգծեց ոստիկանական ոլորտում հայ-մոլդովական շփումների ամրապնդման նշանակությունը՝ հանցավորության արդի մարտահրավերների համատեքստում, և կարևորեց ոլորտում երկկողմանի պայմանագրերի անհրաժեշտությունը:
Հանդիպումն անցավ բարեկամական մթնոլորտում: