ՀՀ ոստիկանության պետի տեղակալն ընդունել է Եվրոպական միության պատվիրակությանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փետրվարի 11-ին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանն ընդունեց Եվրոպական Միության պատվիրակությանը՝ Կեստուտիս Լանչինսկասի գլխավորությամբ:
Պատվիրակության այցի նպատակն էր Եվրոպական Միության ԹԱՅԵՔՍ ծրագրի շրջանակներում լրացուցիչ փորձագիտական ուսումնասիրություն իրականացնել Հայաստանի ոստիկանության գործունեության իրավական շրջանակի, ինստիտուցիոնալ կառուցվածքի, իրականացվող բարեփոխումների կարիքները նախնական գնահատելու համար:
Ողջունելով հյուրերին` Տիգրան Եսայանը կարևորեց Եվրոպական Միության հետ ձևավորված փոխգործակցության բարձր մակարդակը և հույս հայտնեց, որ համագործակցությունն ավելի կամրապնդվի ու կզարգանա:
Կողմերն ընդգծեցին, որ ժամանակակից մարտահրավերներին հակազդելու համատեքստում կարևոր է փորձի փոխանակումը՝ համակարգային բարեփոխումների, կրթական, հասարակական կարգի ապահովման և մի շարք այլ բնագավառներում:
Հանդիպմանը քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: