ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հայաստանը և Եվրոպոլը համաձայնագիր են ստորագրել անդրսահմանային կազմակերպված լուրջ հանցագործությունների դեմ պայքարի համար

16.09.2021 19:21 Պաշտոնական

Սեպտեմբերի 16-ին Եվրոպոլը և Հայաստանը ստորագրեցին ռազմավարական համագործակցության համաձայնագիր` ընդլայնելու համագործակցությունը անդրսահմանային հանցավոր գործունեության դեմ պայքարում: Համաձայնագիրը երկու գործընկերներին հնարավորություն կտա աշխատել այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են միգրանտների մաքսանենգությունը, կիբեռհանցագործությունը, թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, ակտիվների վերականգնումը, փողերի լվացումը, կազմակերպված գույքային հանցագործությունները և մարդկանց թրաֆիքինգը:
Համաձայնագիրը երկու կողմերին հնարավորություն կտա փոխանակել ընդհանուր ռազմավարական հետախուզության վերաբերյալ, ինչպես և ռազմավարական և տեխնիկական, օպերատիվ տեղեկություններ, բացառությամբ՝ անձնական տվյալների. Եվրոպոլ կգործուղվի Հայաստանի Հանրապետության կապի սպա:
Ռազմավարական համագործակցության մասին այս համաձայնագրի ստորագրմամբ ավարտվում են լուրջ և կազմակերպված հանցավորության դեմ համատեղ արդյունավետ պայքար ծավալելու վերաբերյալ հաջող բանակցությունները Հայաստանի և Եվրոպոլի միջև:
Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո համագործակցության այս նոր մակարդակը կարևոր կլինի ինչպես Եվրամիության, այնպես էլ Հայաստանի համար առաջնահերթ համարվող հանցավորության ոլորտներում գործունեություն ծավալելու առումով: