1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

25.12.2015 17:18 ՃՏ պատահարներ

Դեկտեմբերի 24-ին, ժամը 04.10-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան բախվել է Երևանի Չարենցի փողոցի թիվ 113/1 տան պատին, ինչի հետևանքով ավտոմեքենան այրվել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 24-ին, ժամը 17.00-ին, Երևանի Նալբանդյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել», «Նիսան» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 24-ին, ժամը 21.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 19-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 24-ին, ժամը 15.40-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հ. Հովսեփյան փողոցի թիվ 6 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 59-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 24-ին, ժամը 11.00-ին, Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 19 հասցեի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա 2 քաղաքացուհու, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նույն օրը, ժամը 13.30-ին, ոստիկանություն է ներկայացել «ՎԱԶ-2106»-ի 76-ամյա վարորդը և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 24-ին, ժամը 11.35-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու փողոցի վերջնամասում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2109»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 24-ին, ժամը 15.05-ի սահմաններում, Հուշակերտ-Ղարաղալա ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-53» և երկու «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-երից մեկի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 24-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21093» և «ԲՄՎ-5201» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21093»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 24-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «քունքածոծրակային շրջանի սալջարդ վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 22-ամյա երիտասարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է ավտոմեքենայի սրահում, գլխով հարվածելու հետևանքով:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ երիտասարդը նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, Եղվարդ քաղաքում իր վարած «Տավրիա» մակնիշի ավտոմեքենայով վթարի է ենթարկվել:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: