1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Գողությունների թիրախը Աղավնաձոր գյուղի առևտրի սրահներն էին

27.02.2020 14:40 Գողություն
Գողությունների թիրախը Աղավնաձոր գյուղի առևտրի սրահներն էին

Փետրվարի 20-ին, ժամը 08.50-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժին հաղորդվել էր, որ գիշերը, մուտքի դռան կախովի փականի օղը կտրելով, Աղավնաձոր գյուղի առևտրի մի սրահից գողացել են 220.000 դրամ: Նույն օրը Աղավնաձորի մի շարք առևտրի սրահներից գողությունների վերաբերյալ ստացվել են նաև այլ ահազանգեր: Մասնավորապես, մի առևտրի սրահից գողացել էին 40.000 դրամ, մեկ այլ սրահից՝ 80.000 դրամ: Նույն գիշերը, տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դռան փականը բացելով, մի առևտրի սրահից գողացել էին 60.000 դրամ, հիշողության կրիչ և բջջային հեռախոսի լիցքավորման լարեր, ապա նույն եղանակով մուտք գործելով մեկ այլ առևտրի սրահ՝ գողացել էին 70.000 դրամ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ փետրվարի 26-ին պարզվել է, որ գողություններն արել են Արարատի մարզի երկու բնակիչ, որոնք բերման են ենթարկվել Եղեգնաձորի բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմնին:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: