1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Եղեգնաձորի ոստիկանները բացահայտեցին բջջային օպերատորի կայանից կատարված գողությունը

09.06.2020 15:45 Գողություն

Հունիսի 4-ի վաղ առավոտյան ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում ստացվեց, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են Աղավնաձոր գյուղի վարչական տարածքում տեղակայված բջջային օպերատորներից մեկի կայանի դռան փականն ու գողացել կայանի գործունեությունն ապահովող մարտկոցներից 8-ը։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը համապատասխան ուսումնասիրություններից հետո սկսեց իրականացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Մեկ օր տևած հետևողական աշխատանքի արդյունքում Եղեգնաձորի ոստիկանները պարզեցին կասկածվողների ինքնությունը և բերման ենթարկեցին նրանց։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ Երևանի բնակիչներ` 23 և 37-ամյա տղամարդիկ գողոնն իրացրել են մայրաքաղաքում։ Մարտկոցները հայտնաբերվել և առգրավվել են։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: