1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Եղեգնաձորի ոստիկանները գողության դեպք են բացահայտել և թմրամիջոց հայտնաբերել

27.08.2021 14:54 Գողություն
Եղեգնաձորի ոստիկանները գողության դեպք են բացահայտել և թմրամիջոց հայտնաբերել

Օգոստոսի 26-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Արենի բնակավայրի Նորավանքի խաչմերուկ կոչվող տարածքի գինու առևտրի տաղավարներից մեկից գողություն է կատարվել:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը, ժամը 03.10-ին, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկվել 40 և 27-ամյա տղամարդիկ՝ վերջինիս վարած «Հունդաի» ավտոմեքենայով հանդերձ:
Բաժնում 27-ամյա տղամարդը հայտարարել է, որ օգոստոսի 25-ին, ժամը 23.00-ի սահմաններում, շուկայի տաղավարի դռան փականը կոտրել-բացել և գողացել է էլեկտրական կշեռք, պահածոյացված պղպեղ ու 1 շիշ գինի։ Ըստ տղամարդու` գողոնն իր ավտոմեքենայում է։
Պարզվել է տուժողի ինքնությունը, որը հրավիրվել է բաժին:
Ավտոմեքենայի զննության ընթացքում 40-ամյա տղամարդը ոստիկաններին է ներկայացրել կաթուցիչ՝ դեղնականաչավուն, չորացված, մանրացված զանգվածով, և թղթի մեջ փաթեթավորված կանեփանման չորացված, մանրացված զանգված: Նա հայտնել է, որ ներկայացրածը քաղել է Այնթապ գյուղի դաշտերից, վայրի աճած կանեփի բույսից։
Նշանակվել են փորձաքննություններ: Վնասի չափը պարզվում է: Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: