1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Խփել էր տղամարդուն, ինչի հետևանքով նա մահացել էր. Եղեգնաձորի ոստիկանների բացահայտումը

Փետրվարի 22-ին, ժամը 23-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Եղեգնաձորի բաժին հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքով 63-ամյա մի տղամարդ է բուժօգնության տեղափոխվել:
Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ տղամարդը Գետափ գյուղից է: Նա անգիտակից վիճակում էր. ըստ բժիշկների՝ գանգուղեղային վնասվածք էր ստացել: Իսկ թե որտե՞ղ և ի՞նչ հանգամանքներում էր վնասվել, դեռ հարկավոր էր պարզել:
Իրավապահները բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ էին ձեռնարկում, երբ փետրվարի 24-ին նույն դեպքի վերաբերյալ երկրորդ ահազանգը ստացվեց. Եղեգնաձորի հիվանդանոցից «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված 63-ամյա տղամարդը մահացել էր: Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ:
Եղեգնաձորի ոստիկանները, քրեական ոստիկանության գլխավոր ու Վայոց ձորի մարզային վարչությունների ծառայողների, ինչպես և տարածքային նախաքննական մարմնի աշխատակիցների հետ ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, պարզեցին ոչ միայն դեպքին առնչվող մի շարք հանգամանքներ, այլև կասկածյալի ինքնությունը:
Ձեռք բերված ապացույցներով պարզվեց, որ փետրվարի 22-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Գետափ գյուղում ծագած վիճաբանության ժամանակ տուժողին ծանր մարմնական վնասվածք էր պատճառել Եղեգնաձոր քաղաքի 44-ամյա մի բնակիչ: Փետրվարի 24-ին նա բերման ենթարկվեց ոստիկանության Եղեգնաձորի բաժին և ձերբակալվեց, իսկ փետրվարի 26-ին կալանավորվեց:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: