ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ոստիկանները բացահայտել են Եղվարդի համայնքապետարանում կատարված ապօրինությունները

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել Եղվարդի համայնքապետարանում կատարված ապօրինությունների վերաբերյալ։ Քննությանը հայտնի տվյալներով՝ Եղվարդ համայնքի ղեկավարն ու համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ են օգտագործել և, կեղծելով ավագանու 2015 թվականի օգոստոսի պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող որոշումը, աճուրդի են ներկայացրել Եղվարդ-Աշտարակ ճանապարհի աջակողմյան հատվածի ընդհանուր 15 հեկտարից ավելի մակերեսով հողատարածքները, ինչից հետո, խախտելով հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի պահանջները, 2015 թվականի հոկտեմբերին առանց իրական սակարկումների անցկացման կազմակերպել են ձևական աճուրդներ, որոնց արդյունքում ընդհանուր 59 միլիոն 300 հազար դրամ լիկվիդացիոն արժեքով հիշյալ հողատարածքները անհամեմատ ցածր՝ ընդհանուր 7 միլիոն 790 հազար դրամով օտարել են համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետի անվամբ՝ հետագայում հողատարածքները ավելի բարձր գնով վերավաճառելու կամ շահավետ օգտագործելու համար։ Այս ամենի հետևանքով խախտվել են համայնքի օրինական շահերը և անզգուշությամբ պատճառվել է էական վնաս։
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: