Ֆրանկֆուրտ-Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո
04.12.2015 12:25
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Ֆրանկֆուրտ-Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնից բերման են ենթարկել 1963 թ. ծնված Արծրուն Հ.-ին, որը մարտի 27-ից Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 314 հոդվածի (Պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասի մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: