ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կողոպուտ Ֆանտան գյուղում․ Չարենցավանի ոստիկանների բացահայտումը

17.06.2020 17:31 Կողոպուտ

Հունիսի 7-ին ոստիկանության Չարենցավանի բաժնում Ֆանտան գյուղի մի բնակիչ հաղորդում էր տվել, որ առավոտյան ինչ-որ մեկը մտել է իրենց տուն, հափշտակել մոր պայուսակը և երբ տեսել է, որ տանտերերը իրեն նկատել են` դիմել էր փախուստի: Պայուսակում փող էր եղել:
Կողոպուտի փաստով հարուցվեց քրեական գործ: Անհայտ անձի ինքնությունը ճշտելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ որոնողական աշխատանքներ սկսվեցին: Բացահայտման աշխատանքներին միացան քրեական ոստիկանության գլխավոր, փորձաքրեագիտական ու Կոտայքի մարզային վարչությունների ծառայողները: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ կողոպուտը հնարավոր է կատարած լինի Արարատ քաղաքի 34-ամյա մի բնակիչ:
Հունիսի 9-ին կասկածյալը բերման ենթարկվեց ոստիկանության Չարենցավանի բաժին և ձերբակալվեց:
Հանգամանքները պարզվում են:
34-ամյա տղամարդը կալանավորված է:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: