«Միցուբիշի»-ի վարորդը մահացել է
14.12.2015 11:29
ՃՏ պատահարներ
Դեկտեմբերի 12-ին, ժամը 18.00-ին, 1951 թ. ծնված Բորիկ Հեյբաթյանի վարած «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 11 շենքի դիմաց բախվել է կայանված «Լեքսուս»-ի, որն էլ՝ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով Բ. Հեյբաթյանը տեղում մահացել է:
Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունը:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: