ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Զոհված ոստիկանների հիշատակին նվիրված ֆուտբոլի առաջնություն Իջևանում

Ապրիլի 10-ին Իջևանում տեղի ունեցավ Արցախյան երկրորդ պատերազմում զոհված ոստիկանության ծառայողների հիշատակին նվիրված ֆուտբոլի առաջնություն, որը կազմակերպել էին ոստիկանության Տավուշի մարզային վարչությունը, «Նիկարմ» ֆուտբոլային ակումբն ու «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպությունը: Առաջնությունից առաջ մասնակիցները ծաղկեպսակ և ծաղիկներ խոնարհեցին Իրավակարգի զինվորի հուշաքարին: Խաղերից առաջ մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված ոստիկանների հիշատակը։
Առաջնությանը մասնակցում էին ոստիկանության Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի և Շիրակի մարզային վարչությունների հավաքական թիմերը: Երրորդ և երկրորդ տեղերը զբաղեցրեցին համապատասխանաբար՝ Շիրակի և Տավուշի թիմերը։ Հաղթողի կոչումը նվաճեց Լոռու թիմը։ Մրցանակակիր թիմերը պարգևատրվեցին գավաթներով, մեդալներով և պատվոգրերով: Պարգևատրումը կատարեցին ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Իջևանի քաղաքապետ Արթուր Ճաղարյանը, «Նիկարմ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արմեն Խաչատրյանը, «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպության նախագահի առաջին տեղակալ Արմեն Մկրտչյանը և մասնակից մարզային վարչությունների պետերը։