ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները գրպանահատին բռնեցին դեպքից րոպեներ անց․ գողոնը հայտնաբերվել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

28.10.2019 18:14 Գողություն

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 26-ին Երևանի Ազատության պողոտայում հայտնաբերել ու ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման են ենթարկել 49-ամյա մի տղամարդու։ Վերջինս տվել է խոստովանական բացատրություն, որ բերման ենթարկվելուց րոպեներ առաջ երթուղային ավտոբուսում մի թոշակառու կնոջ պայուսակից գողություն է արել։ Հափշտակված փաստաթղթերն ու փողը հայտնաբերվել ու առգրավվել են։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: