ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 1765 խախտում

03.01.2022 15:57 Միջոցառումներ

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները դեկտեմբերի 28-ից հունվարի 2-ը մարզերում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 1765 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 39 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ` 43, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 4 անձ։ 11 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 5-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 3-ը՝ առանց համարանիշերի, 27-ի համարանիշերը փակցված են եղել ոչ սահմանված հատվածում։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։