1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՃՈ ուժեղացված ծառայություն մայրաքաղաքում․ արդյունքներ

08.05.2020 17:09 Միջոցառումներ

Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը։
Մայիսի 7-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի առաջին սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։
Արդյունքում՝ տարբեր խախտումների համար ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 24 տրանսպորտային միջոց։
ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար 8 մեքենայի վարորդի նկատմամբ կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ 6 մեքենայի դիմապակիները թույլատրելիից մուգ էին, 2-ը գտնվում էին հետախուզման մեջ, ևս 2 մեքենայի խլացուցիչ վերասարքավորված էր աղմուկով երթևեկելու համար, 1 տրանսպորտային միջոցի վրա տեղադրված էր ժամկետանց համարանիշ, իսկ 2-ի համարանիշերը փոխարինված էին։
Բոլոր օրինախախտների նկատմամբ՝ անխտիր, կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
Հարգելի' վարորդներ, պահպանե'ք ճանապարհային երթևեկության կանոնները։