ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ապրիլի 8-ին մայրաքաղաքում իրականացված ՃՈ ուժեղացված ծառայության արդյունքները

09.04.2021 16:38 Միջոցառումներ

Ապրիլի 8-ին ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի ծառայողները մայրաքաղաքում իրականացրին ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների մի շարք խախտումներ։ Մասնավորապես, պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 9 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվեց հետախուզման մեջ գտնվող՝ 4, փոխարինված համարանիշերով՝ 2, առանց փաստաթղթերի՝ 3, առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործվող՝ 7 մեքենա։ Հայտնաբերվեց 1 տրանսպորտային միջոց, որի վրա տեղադրված էր ստանդարտին չհամապատասխանող լուսային սարքավորում։ Բոլոր խախտումների փաստերով կազմվել են արձանագրություններ։ Վարորդներին հորդորում ենք խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։